Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«ԱՄՆ-ի պետքարտուղարության լղոզված գնահատականները չեն կարող նպաստել սահմանային լարվածության թուլացմանը»

«ԱՄՆ-ի պետքարտուղարության լղոզված գնահատականները չեն կարող նպաստել սահմանային լարվածության թուլացմանը»
11.12.2015 | 12:36

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարության նշան դնելը, դիվանագիտական պարիտետ պահելու համար, ավելի շատ վնասում է բանակցային գործընթացին, քան լիցքաթափում լարվածությունը՝ ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հայտարարությունը: Ճեպազրույցում Ջոն Կիրբին հայտարարել էր, որ անթույլատրելի է հայ-ադրբեջանական սահմանին ծանր տեխնիկայի օգտագործումը, հորդորել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վաղուց հասունացել է պահը, երբ իրերը պետք է իրենց անուններով կոչվեն. «Ես` որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, քանիցս այս հարցը բարձրացրել եմ եվրոպական կառույցներում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին հորդորելով իրերը կոչել իրենց անուններով և հասցեական գնահատականներ հնչեցնել: Հակառակ դեպքում Ադրբեջանն իր գործողություններում ավելի սանձարձակ է դառնում՝ խախտելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները»: Նա շեշտեց, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հայտարարություններում պետք է առավել զգուշավոր լինի ու հատկապես՝ հասցեական մեղադրանքներ հնչեցնի: «Այլապես լղոզված գնահատականները չեն կարող նպաստել սահմանային լարվածության թուլացմանը»,- ընդգծեց պատգամավորը: Ինչ վերաբերում է ծանր տեխնիկային, որը սկսել է կիրառել Ադրբեջանը, Զոհրաբյանի համոզմամբ այս խնդիրը պետք է արժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության լուրջ արձագանքին:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ